News

Ազատաշենի հիմնական դպրոցի սաները այցելեցին Եռաբլուր

Educational 2014-03-14

Ինչպես ամեն տարի, այս տարի էլ նույնպես Ազատաշենի հիմնական դպրոցի 8-րդ և 9-րդ դասարանների աշակերտները իրենց դասղեկ Մ. Եսայանի, դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Լ. Հովհաննիսյանի և պատմության ուսուցչուհի Ն. Մելիքբեկյանի հետ այցելեցին Եռաբլուր՝ հարգանքի տուրք մատուցելու Սպարապետ Վազգեն Սարգսյանի հիշատակին:
Այս տարի Սպարապետը կդառնար 55 տարեկան: Աշակերտները այցելեցին Սպարապետի շիրիմին, մեկ րոպե լռությամբ հարգեցին նրա հիշատակը զգացին Սպարապետի քաջարի ներկայությունը:
 
Այնուհետև աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին և ծաղիկներ դրեցինք Անդրանիկ Օզանյանի, Մոնթե Մելքոնյանի և մեր նորօրյա հերոս Արմեն Հովհաննիսյանի շիրիմներին:
 
Բոլորը ներշնչված էինք ազգային ոգով, հայրենիքի համար պայքարելու, զենք վերցնելու պատրաստակամությամբ:
 
Հանգստություն Ձեր հոգիներին, սիրելի՛ հերոսներ:
 
Բարձրացրու՛ գլուխդ՝ զինվոր,
Բաց արա հոգնած կոպերդ,
Քո սխրանքն անմահ է,
Քո անունը մեր սրտերում։

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.