News

Լոս Անջելեսի ընտրություններում առաջին անգամ կօգտագործվի հայոց լեզուն

Featured 2013-02-22

Լոս Անջելեսի քաղաքային իշխանություններն առաջին անգամ կօգտագործեն հայոց լեզուն տեղական մարմինների ընտրություններում, որ տեղի են ունենալու մարտի 5-ին: Ինչպես գրում է Asian Journal-ը, քաղաքի աշխատակից Ջուն Լագմեյն ու Ընտրությունների բաժնի պետ Ջեկոբ Վեքսլերը հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների առջև՝ հայտնելով ընտրությունների նախապատրաստական աշխատանքների մասին:

Ընտրությունների մասին նյութերը հասանելի կլինեն անգլերեն լեզվով, ինչպես նաև դաշնային մակարդակով հաստատված ութ լեզուներով՝ չինարեն, ճապոներեն, կորեերեն, իսպաներեն, թագալի, թայերի լեզուներով և վիետնամերեն: Ըստ Վեքսլերի, հայերենն առաջին անգամ կներմուծվի որպես այն լեզուներից մեկը, որն օգտագործվում է ընտրողների ծանուցման համար:

Աղբյուրը՝ PanARMENIAN.Net

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.