News

Գարնանային հանդես Նոր Հաճնի թիվ 1 դպրոցում

Educational 2014-03-13

Գարնանաբույր` վարդաթույր ու վարդաբույր է մարտ ամիսը Նոր Հաճնի թիվ 1 հիմնական դպրոցում: 4 «ա» դասարանի աշակերտները կազմակերպել էին գեղեցիկ գարնանային միջոցառում:
Աշակերտները ասմունքեցին բանաստեղծություններ գարնան մասին, մայրիկներին, քույրիկներին և տատիկներին նվիրված քառատողեր ասվեցին:
 
Դահլիճում հնչում Էին ժամանակակից մանկական երգեր` հուզիչ, ապրեցնող:
 
Միջոցառման սկզբից մինչև վերջ դահլիճի բեմի էկրանին լուսածրիչով վարդերի շքերթ էր, որ ուղեկցվում էր բարեմաղթանքներով, որպես երախտագիտության գեղեցկության, ընկերասիրության անկեղծ սիրո, գիտելիքների, մաքուր բնավորությամբ:
 
Սաները դահլիճում ներկա իգական սեռի բոլոր ներկայացուցիչներին մաղթեցին ցողապատ և թույրաթույր վարդերով երջանկություն, երկար ու պայծառ կյանք:
 
Նրանք էլ, իրենց հերթին բուռն ծափահարությամբ արտահայտեցին իրենց շնորհակալությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.