News

«Երկնքի բոլոր աստղերը ճանաչում են նրան» խորագրով բաց դաս Հովտաշատի դպրոցում

Educational 2014-03-13

Արարատի մարզի Հովտաշատի միջնակարգ դպրոցի 3-րդ «ա» դասարանում մայրենիից բաց դաս էր: Ուսուցչուհի Մարիամ Հովհաննիսյանը իր սաների հետ տեղափոխվել էր դեպի անծայրածիր տիեզերքի հրաշք աշխարհը:
Դասը նվիրված էր մեծանուն հայ աստղագետ Վիկտոր Համբարձումյանին, իսկ խորագիրն էր՝ «Երկնքի բոլոր աստղերը ճանաչում են նրան»: Դասը սկսվեց աշխարհահռչակ գիտնականի, աստղաֆիզիկոսի թողած կտակով: Ուսուցչուհին ընթերցեց «Կյանքիս հիմնական պահերը» 4 էջից բաղկացած անավարտ հուշագրից հատված:
 
Նա աշակերտներին ներկայացրեց, որ Վիկտոր Համբարձումյանի կտակն ուղղված է ոչ միայն իր թոռներին, այլև՝ հայ ժողովրդի գալիք սերունդներին, որտեղ էլ նրանք լինեն՝ Հայաստանում, թե սփյուռքում:
 
Թեման հարուստ էր, իսկ երեխաները ոգևորված. Նարեկը, Տիգրանը, Հասմիկը, Անին փայլեցին իրենց ընթերցանությամբ ու բանավոր խոսք կառուցելու հմտությամբ:
 
Դասին համ ու հոտ տվեցին ուսուցչուհու նոր մեթոդներով ու հնարներով աշխատելու հմտությունները: Հաճելի էր այն փաստը, որ դասարանում բազմաշնորհ երեխաներ կան և իր գործը սիրող ու նվիրված ուսուցչուհի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.