News

Արիության դաս Հաղարծինի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-13

Օրերս Հաղարծինի միջնակարգ դպրոցում կայացավ «Արիության դաս», որը վարում էր Դիլիջանի զորամասի հրամանատարի անձնակազմի հետ տարվող աշխատանքների գծով տեղակալ մայոր Վահան Ստեփանյանը:
Դասին մասնակցում էին X «ա» և X «բ»  դասարանի աշակերտները, ովքեր մեծ հետաքրքրությամբ և ուշադրությամբ ունկնդրում էին մատուցվող նյութը:
 
Մայոր Ստեփանյանը ներկայացրեց հայ ժողովրդի գոյատևման պայքարի պատմությունը վաղ ժամանակներից մինչև արցախյան ազատամարտ:
 
Նշեց նաև այն փաստը, որ ներկայումս Հայաստանը գտնվում է ոչ՛ պատերազմի, ոչ՛ խաղաղության պայմաններում, ուստի հայ երիտասարդը, վաղվա զինվորը պետք լինի հայրենասեր, պատրաստ անգամ կյանքը զոհել հանուն հայրենիքի:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.