News

Նրա հաջողություններով դպրոցը հպարտանում է

Educational 2014-03-12

Հովտաշատի միջնակարգ դպրոցի 12-րդ «ա» դասարանի աշակերտ Վարդգես Առաքելյանի համար յուրաքանչյուր միջոցառում տոն է: Վերջինս մեծ ջանասիրությամբ է պատրաստվում միջոցառումներին, դա լինի դպրոցական, թե մարզային:
Մեծ պատասխանատվությամբ մասնակցեց ասմունքի հանրապետական մանկապատանեկան 6-րդ մրցույթ – փառատոնին և արժանացավ առաջին մրցանակին: Մասնակցեց նաև Ե. Չարենցի տուն – թանգարանի և Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպած ասմունքի մրցույթ - փառատոնին՝ արժանանալով խրախուսական մրցանակի:
 
Հաջողությունները կիսում է ողջ դպրոցի հետ, դպրոցն էլ ուրախանում նրա հաջողություններով: «Հիմա էլ, երբ նոր է վերադարձել Արարատի մարզում կազմակերպված «Թումանյան – 145» միջոցառումից, մի քանի օր է պետք, որ նա պատմի իր ապրածի ու զգացածի մասին»,- ավեացնում են իր դպրոցական ընկերները:
 
Այժմ նա աշխատում է կերտելու նոր կերպար՝ Հ. Շիրազ, քանի որ շուտով դպրոցում համադպրոցական մեծ միջոցառում է՝ «Հավերժի ճամփորդը» խորագրով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.