News

Միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանին

Educational 2014-03-12

Օրերս Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-ամյակին: Միջոցառմանը մասնակցում էին 9-րդ դասարանի աշակերտները իրենց՝ սիրելի դասղեկ Բելլա Սարգսյանի գլխավորությամբ:
Երբ թերթում ենք մեր անցյալի էջերը, հանդիպում ենք շատ հերոսների: Նրանցից մեկն է նաև Սպարապետ Վազգեն Սարգսյանը, ում կերպարը վառվում է մեր սրտերում: Ազատ ու անկախ Հայաստանի քաջորդիներից է նա, կատաղի մարտեր է մղել անօրեն թուրքերի դեմ, բազում անգամներ հաղթանակներ է տարել Ղարաբաղ աշխարհում: Նա էր, որ կարողացավ միավորել հայ զինվորներին, հայրենասիրական դասեր տալ, մեծ ուժ ու կորով հաղորդել նրանց:
 
1992-1993 թթ, երբ սադրիչ թուրքերը հասել էին Մռավան սարի բարձրունքին և պիտի Օմարի լեռնանցքով անցնեին ու հասնեին Վարդենիս, այդ ժամանակ ժողովրդի մեջ ահ ու սարսափ էր տարածվել:
 
Մեծ զորավարը հեռուստատեսությամբ դիմեց հայ ժողովրդին.
-Բարդ է վիճակը, սիրելի ժողովուրդ, ես ցանկանում եմ կազմել մահապարտների մի գունդ՝ 500 հոգուց բաղկացած: Մենք շատ կարճ ժամանակ ունենք, այդ նորաստեղծ գնդով պիտի գնանք միմիայն հաղթանակելու: Եթե յուրաքանչյուր շրջանից գան 5 զինվոր, ուրեմն հաղթանակը մերը կլինի: Կատարվեց Մեծ հերոսի պահանջը, ներկայացան ղարաբաղյան կռիվներում թրծված զինվորներ:
 
Հաղթանակը անասելի դարձավ: Եվ մեր ժողովուրդը երգեր ձոնեց Մեծ հերոսին.
 
Ե՛կ դու Մեծ Վազգեն,
Ե՛կ դու համբառնի՛ր,
Հայ ժողովրդի հույսը մի կտրիր,
Չէ՞ որ դու նրան ապավեն եղար,
Չէ՞ որ դու նրան լույս, փարոս դարձար,
Կոփեցիր կռվում, հույսի ծով դարձար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.