News

Բաց դաս «Բջջի օրգանոիդներ» թեմայով

Educational 2014-03-12

Կապանի թիվ 9 ավագ դպրոցի 10 «բ»՝ բնագիտական հոսքի քիմիայի և կենսաբանության խորացված ուսուցմամբ դասարանում անցկացվեց բաց դաս կենսաբանություն առարկայից` «Բջջի օրգանոիդներ» թեմայով: Դասը կազմակերպել էր դպրոցի տնօրենի ուսումնական աշխատանքների գծով փոխտնօրեն, կենսաբանության ուսուցչուհի Նունե Ջավադյանը:
Դասը հետաքրքիր էր, հագեցած ուսումնական ժամանակակից մեթոդներով, կիրառվեց համակարգչային տեխնիկա, ցուցադրվեցին աշակերտների կողմից պատրաստված պաստառներ: Դասապրոցեսի ընթացքում աշակերտները ներկայացրին բջջի օրգանոիդների կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ լրացուցիչ ուշագրավ փաստեր, որոնք կապված էին գիտության ժամանակակից նվաճումների հետ:
 
Ուսուցչուհին խմբային աշխատանքի համար նախօրոք պատրաստել էր առաջադրանքներ` «3-րդն ավելորդ է», «Բլից հարցեր»: «3-րդն ավելորդ է» առաջադրանքն ընդգրկում էր բառերի կամ բառակապակցությունների եռյակներ, որոնցից պետք է ընտրվեր ավելորդ բառը և բացատրվեր, թե ինչո՞ւ է ավելորդ, իսկ բլից հարցերին պետք է պատասխանեին մեկ բառով:
 
Դասը ծառայեց նպատակին, աշակերտները յուրացրել էին թեման, կարողացան կապ ստեղծել գիտության ժամանակակից նվաճումների հետ, իրենց պատասխաններում պահպանում էին կենսաբանական գիտության բնորոշ լեզուն` տեղին կիրառելով կենսաբանական տերմինները:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.