News

Ներկայացում-դաս Մերձավանի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-12

Տպավորիչ և ուսանելի էր Մերձավանի միջնակարգ դպրոցում Մայրենիի տոնին նվիրված միջոցառումների շրջանակում անցկացված ներկայացում-դասը, որը վարեց հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Զ. Ջիվանյանը:
Միջոցառումը նվիրված էր 93-ամյա բանաստեղծ Աղաբեկ Գևորգյանին: Մարդ, որն այսօր էլ կա և ապրում է հեռավոր Գերմանիայում՝ շարունակելով մտածել ու գրել հայերենով:
 
Երկրորդ աշխարհամարտին մասնակցած հայկական 408-րդ հրաձգային դիվիզիայի 672-րդ գնդի զինվոր 20-ամյա Աղաբեկը գերի է ընկնում՝ հայտնվելով համակենտրոնացման ճամբարում, որտեղ ոչ մի հայ չկար: Գաղտնի բանաստեղծություններ էր հորինում և արտասանում մտքում: Գիտակցում էր, որ լեզուն պետք է պահել: Լեզվով է հաղթելու: Հենց կորցրեց լեզուն, մարելու է վերջին հույսը:
 
Այսպես, 35 տարի շարունակ նա հայերեն խոսք չի լսել, սակայն հայերենը չի մոռացել: Ուշագրավ է, որ դասի մասնակիցները հնարավորություն ունեցան լսելու  Գևորգյանի խոսքը, ով ասաց. «Հայոց լեզուն, իմ գյուղի բարբառը, իմ ուսուցիչ Ալեքսան Կիրակոսյանի սովորեցրած հայերենն են ինձ հայ պահել: Սիրե´ք և սովորե´ք մայրենին, քանի որ այն մարդու հետ է, նույնիսկ երբ մարդ մենակ է»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.