News

«Ջուր. լուծույթներ» թեմայի ամփոփումը Գյումրու թիվ 25 դպրոցում

Educational 2014-03-11

Օրերս Գյումրու թիվ 25 հիմնական դպրոցի VIII դասարանում ինտերակտիվ մեթոդի միջոցով տեղի ունեցավ «Ջուր. լուծույթներ» թեմայի ամփոփիչ դասը, որը իրականացվեց սահկահանդեսի (սլայդշոու) միջոցով: Դասը վարեց քիմիայի ուսուցիչ Ա. Բաղդասարյանը:
Աշակերտները սլայդների միջոցով ներկայացրին ջրի ֆիզիկական և քիմիական հատկությունները, մոլեկուլի կառուցվածքի առանձնահատկությունները, նրա դիպոլ լինելը, որով պայմանավորված է ջրի տարբեր նյութեր իր մեջ լուծելու հատկությունը, ինչպես նաև  լուծելիության կախումը ջերմաստիճանից: 
 
Սլայդ շոուն ուղեկցվեց փորձերի կատարումով: Փորձերը հագեցած էին անհրաժեշտ պարագաներով ու նյութերով: Աշակերտները տեսական գիտելիքները ամրապնդեցին գործնական աշխատանքով ուսուցչի անմիջական օգնությամբ: Ջրի քիմիական հատկությունները ներկայացնելիս խոսվեց նաև կորոզիայի, ֆոտոսինթեզի պրոցեսին մասնակցելու մասին:
 
Աշակերտները խոսեցին նաև բնության մեջ ջրի տարածվածության, պաշարների, անհրաժեշտության, ջրի շրջապտույտի, խմելու ջրի խնայողության, ինչպես նաև մաքրման եղանակների մասին: Ներկայացվեց Հայստանի ջրային ռեսուրսները, հատկապես ուշադրություն դարձվեց Սևանա լճի մյակարդակի բարձրացմանը և կենսաբազմազանության ապահովմանը:
 
Դասի ավարտին ուսուցիչ Ա.Բաղդասարյանը աշակերտների մասնակցությամբ ամփոփեց նյութը, նշելով ջրի անփոխարինելի դերն ու նշանակությունը բոլոր կենդանի օրգանիզմների համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.