News

Գյումրու «Օյունջյան» դպրոցում հերթական դաս-միջոցառումն էր

Educational 2014-03-11

Գյումրու «Օյունջյան» դպրոցի VIII «ա» դասարանի դասղեկական դաս-միջոցառումը (դասղեկ` Գ. Հարոյան) նվիրված էր 20-րդ դարի արձակագիր Հայկ Խաչատրյանի «Տիգրան Մեծ» պատմավեպին, որը հայ հերոսական անցյալը ներկայացնող գեղարվեստական մեծարժեք ստեղծագործություններից է:
Աշակերտները փաստեցին, որ վիպասանը այնքան կենդանի է պատկերում դեպքերն ու դեմքերը, որ գործողությունները կարծես տեղի են ունենում մեր աչքի առջև:
 
Իրենց հզորությամբ և ուրույն փիլիսոփայությամբ ներկայացան Տիգրան Մեծը (Արմեն Կարապետյան), Միհրդատ Եվպատորը (Գրիգորի Գաբրիելյան), Կլեոպատրան (Թագուհի Մկրտչյան), Գնեյ Պոմպեոսը (Յուրա Հովսեփյան), Տիգրան Կրտսերը (Ալբերտ Ակիմյան), քուրմ Նորայրը (Արտյոմ Ակիմյան): Դիպաշարից ներկայացրին կարևոր հատվածներ, հնչեց ծովից ծով Հայաստանի արքա Տիգրան Մեծի պատգամը. «Հիշի’ր, հայորդի’, սուրը դու կարող ես պատյանի մեջ դնել, բայց վերստին հանել, կոտրվելու դեպքում կռել նորը: Սակայն եթե սխալվես և հայոց լեզուն դնես պատյանի մեջ, այլևս չես կարող հանել և ոչ էլ ստեղծել նորը: Ամեն ինչ կարելի է կառուցել, վերագտնել բոլոր կորոստները, բայց եթե կորցնեք մայրենին, կկորցնեք և’ ձեզ, և’ վարքը հայոց մեծաց, և Հայքը համայն, և’ ապագան Ասքանազյան մեր ազգի»:
 
Աշակերտները պարտավորվեցին շարունակել Հ. Խաչատրյանի «Արտավազդ» («Տիգրան Մեծի» յուրօրինակ շարունակությունն է), «Քերթողահայր», «Հացապատում», «Սոսյաց անտառ» գրքերի ընթերցումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.