News

Դաս-միջոցառում «Մեր սիրելի Հայոց լեզուն» խորագրով

Educational 2014-03-11

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2միջնակարգ դպրոցում ուսուցչուհի Հ. Ստեփանյանի նախաձեռնությամբ անցկացվեց դաս-միջոցառում «Մեր սիրելի Հայոց լեզուն» թեմայով:
Մասնակցում էին 5-րդ և 7-րդ դասարանների աշակերտները: Աշակերտները միջոցառումն սկսեցին ներկայացնելով հայոց լեզվի պատմությունը` գրերի գյուտից մինչև արդի ժամանակաշրջանը: 
 
Միջոցառման ընթացքում աշակերտները գեղեցիկ առոգանությամբ արտասանեցին արևմտահայ և արևելահայ գրողների բանաստեղծություններ: Հնչեցին ասույթներ նվիրված մեր փառապանծ հայոց լեզվին:
 
Աշակերտները բեմականացրեցին Խաչիկ Դաշտենցի «Ռանչպարների կանչը» վիպակից մի հատված: Մայրենիի տոնն ավելի տպավորիչ ու հետաքրքիր դարձավ հայոց լեզվին նվիրված երգերի և պարերի շնորհիվ: 
 
Միջոցառման ավարտին աշակերտները երդվեցին անաղարտ պահել մայրենի լեզուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.