News

«Թանգարանը որպես ոչ ֆորմալ կրթական միջավայր» ծրագրի շրջանակում

Educational 2014-03-11

Սպենդիարյանի տուն-թանգարանը 2014թ. իրականացնում է «Մ. Լերմոնտովի և Ալ. Սպենդիարյանի ստեղծագործական կապը» թեմայով կրթամշակութային ծրագիր՝ նվիրված գրողի ծննդյան 200-ամյակին:
Օրերս այս ծրագրի շրջանակում տուն-թանգարանը ընդունեց Նոր-Նորք վարչական շրջանի թիվ 141 դպրոցի աշակերտներին ռուսաց լեզվի ուսուցչուհու՝ Ստելա Վարդանովայի ուղեկցությամբ: Ծրագրի ընթացքում աշակերտները ծանոթացան և ունկնդրեցին Սպենդիարյանի «Երեք արմավենի» սիմֆոնիկ պատկերը՝ գրված Լերմոնտովի համանուն բանաստեղծության հիման վրա: 
 
Նրանք առիթ ունեցան հնչեցնելու հատուկ այս ստեղծագործության համար պատրաստված «սպենդիարաֆոն» երաժշտական գործիքը (կրկնօրինակը): 
 
Իրենց դիրիժորական հնարավորությունները փորձեցին «վիրտուալ դիրիժոր» ինտերակտիվ խաղի միջոցով: Թանգարանի դահլիճում դիտեցին և քննարկեցին Շանթ Ռուբինյանցի հեղինակած «Երեք արմավենի» անիմացիան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.