News

Թումանյանական դաս՝ Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցում

Educational 2014-03-11

Վաղարշապատի թիվ 9 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտները ուսուցչուհի Ն. Փափազյանի աջակցությամբ կազմակերպել էին թումանյանական դաս` նվիրված անմահ լոռեցու ծննդյան 145-ամյակին:
Մեծ լոռեցու շունչը համակել էր բոլորին: Պատերին ամրացված էին ցուցապաստառներ` մեծերի` Թումանյանին նվիրված խոսքերով:
Դասն ընթանում էր սահիկահանդեսի զուգորդմամբ, որը շոշափելի էր դարձնում գրողի կենդանի ներկայությունը:
 
Հնչեցին հատվածներ «Անուշ» օպերայից, ընթերցվեց համապատասխան հատվածը Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմից:
 
Շեշտադրվել էր բանաստեղծի բնավորության գծերից մարդասիրությունը: Հավաստելու համար Թումանյանի մարդասիրական անքեն ոգին, աշակերտները ներկայացրին մանրապատումներ (Աղայան-Պռոշյան խռովության հանգուցալուծումը): Անդրադարձան քառյակներին, «լավ մարդու» թումանյանական պատկերացումներին:
 
«Աշխարհքում ամեն բան հեշտ է, դժվարը մարդ լինելն է. հեշտ բան հո չի՞ մարդ լինել». ահա ամենայն հայոց բանաստեղծի հավատամքն ու հարցադրումը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.