News

Տոնական միջոցառումներ թիվ 155 դպրոցում

Educational 2014-03-11

Օրերս տոն էր Լ. Միրիջանյանի անվան թիվ 155 հիմնական դպրոցում: Տոնական տրամադրությունը այցելուներին և դպրոցականներին համակում էր հենց մուտքից:
Տոնական տրամադրությունը շարունակվում էին մի քանի օր:
 
Դպրոցի նախասրահում III- IX դասարանների աշակերտները միաժամանակ բեմադրել էին Թումանյանի տարբեր ստեղծագործություններից հատվածներ: Դաս-միջոցառում էր III «բ» դասարանում՝ «Մեր սիրելի Թումանյանը» խորագրով:
 
Երեխաները ներկայացրեցին, թե ինչ են ասել մեր մեծերը Թումանյանի մասին, և ինչ է ավանդել Թումանյանը: Հոտնկայս ծափահարություններ հնչեցին Մեծն բանաստեղծի համար: Դաս-միջոցառումը համեմված էր սլայդներով: Տպավորված էին և՛ աշակերտները, և՛ հյուրերը:
 
Թումանյանի հերոսներն այցելեցին թիվ 47 մանկապարտեզ: Նկարների ցուցահանդես է կազմակերպվել Թումանյանի ստեղծագործությունների մոտիվներով:
 
Դպրոցի աշակերտները այցելեցին գրադարան և գիրք նվիրեցին՝ պահպանելով օրվա խորհուրդը:
 
Օրն ավարտվեց քաղցր անակնկալով՝ տորթ գրքի տեսքով:
 
Թումանյանական տոնը շարունակվեց նաև դպրոցից դուրս: Գիրք նվիրելու օրվա առթիվ Թումանյանի հերոսները շրջեցին դպրոցի հարակից փողոցներով, փոքրիկ ներկայացումներով ուրախություն պարգևեցին անցորդներին, նվիրեցին գրքեր:
 
IV «ա» դասարանի աշակերտների ուժերով բեմադրվեց տիկնիկային ներկայացում: Մեծ պատիվ երեխաների համար, որ դահլիճում էր նաև Թումանյանի «Տերն ու ծառան» նորովի, հագեցած պիես դարձրած, տիկնիկային արվեստի վարպետ, նվիրյալ Ռուբեն Մարուխյանը:
 
Սա հանդես չէր, այլ տոն երեխաների, ծնողների, մանկավարժների համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.