News

Բաց դաս Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցում

Educational 2014-03-10

Վանաձորի Պ. Տիչինայի անվան թիվ 20 հիմնական դպրոցի VII «ա» դասարանում տեղի ունեցավ յուրօրինակ բաց դաս ինֆորմատիկայից: Աշակերտները պետք է պաշտպանեին «PowerPoint» ծրագրով կազմած իրենց նախագծերը:
Նրանք իրենց նախաձեռնությամբ ստեղծել էին խմբեր, յուրաքանչյուր խումբ ընտրել էր 1 առարկա և տվյալ առարկայից՝ 1 թեմա: Աշակերտները կարողացան հմտորեն ներկայացնել ցուցադրումների հետ աշխատելու կարևորությունը, թեմայից ստացած գիտելիքների կիրառման հնարավորությունը հետագայում, ինչպես նաև դրանց գործնական կիրառությունը այլ առարկաների դասերին: Խմբերը ակտիվ էին, ոգևորված, անաչառ գնահատում էին միմյանց աշխատանքները:
 
Խմբերի ավագներին տրվեցին բլից հարցեր, որոնց պատասխանների ժամանակ խմբերը էլ ավելի ակտիվացան, բարձրացավ մրցակցության ոգին:
 
Դասը ուսանելի էր, այն զարգացրեց աշակերտների՝ խմբում աշխատելու ունակությունները, նրանց մեջ սերմանեց այնպիսի համամարդկային արժեքներ, ինչպիսիք են փոխօգնությունը, համերաշխությունը, միմյանց լսելու կարողությունը:
 
Դասը վարում էր ինֆորմատիկայի ուսուցչուհի Լ. Մարգարյանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.