News

Բանակը մեր տունն է, մեր բերդ - ամրոցը

Educational 2014-03-10

Թաիրովի միջնակարգ դպրոցում հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդյան 55-րդ տարեդարձի կապակցությամբ անցկացվեց միջոցառում «Բանակը մեր տունն է, մեր բերդ -ամրոցը» խորագրով: Միջոցառումը կազմակերպել էր դպրոցի զինղեկ Ա. Սողոյանը, մասնակցում էին ՆԶՊ առարկան ուսումնասիրող 8-11 դասարանների աշակերտներ:
Նպատակն էր կարևորել բանակի դերը, աշակերտներին ոգեշնչել հայրենասիրությամբ, դաստիարակել արիության, հերոսության վսեմ արժեքներով:
 
Միջոցառման կարգախոսն էր՝ հայրենիքի պաշտպանը միայն զինվորն ու սպան չեն. հայրենիքի պաշտպանն են աշակերտն ու ուսուցիչը, դասախոսն ու ուսանողը, բանվորն ու հողագործը...
 
Մասնակից աշակերտները ծաղիկներ դրեցին դպրոցի շրջանավարտ զոհված զինծառայող Արսեն Զաքևոսյանի հուշարձանի կոթողին:
 
Բեմականացվեց զորամասում երդման արարողությունը և մարտական հերթապահությունը սահմանային շփման գծում:
Արդյունքում ևս մեկ անգամ կարևորվեց բանակի դերն ու նշանակությունը մեր պետականությա անկախության գործում, աշակերտների մեջ սերմանելով սեր և պատասխանատվություն առ հայրենիք և ազգային բանակ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.