News

Բաց դաս «Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը» թեմայով

Educational 2014-03-10

Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղի միջնակարգ դպրոցի ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը 11-րդ դասարանում կազմակերպեց բաց դաս «Հայոց պատմություն» առարկայից: Դասի թեման էր՝ «Բոլշևիկյան հեղաշրջումը և Հայաստանը»: Բաց դասին ներկա էին դպրոցի տնօրեն տիկին Գայանե Պարոնյանը և մի խումբ ուսուցիչներ:
Իր ներածական խոսքում ուսուցչուհի Ցողիկ Ազիզյանը համառոտ ներկայացրեց այն բարդ պատմական իրավիճակը, որում հայտնվել էր Հայաստանը առաջին համաշխարհային պատերազմի հետևանքով:
 
Այնուհետև աշակերտների օգնությամբ էլեկտրոնային գրատախտակին «Ժամանակի ուղի» մեթոդով վեր հանեց մի քանի պատմական իրադարձություն:
 
Ձևավորեցին երեք խմբեր, որոնց առաջադրվեց ներկայացնել թեմայի առանձին հատվածները` կազմելով թեստային առաջադրանքներ, ներկայացնել «Թուրքահայաստանի մասին դեկրետը», «Պատմական հիշողության հինգ օղակներ» մեթոդով ներկայացնել Բրեստ-Լիտովսկի պայմանագիրը:
 
Նախապես ձևավորված «Տիգրան Մեծ», «Աշոտ Երկաթ» և «Մեծ Հայք» խմբերը ներկայացրեցին իրենց աշխատանքները և գնահատեցին դրանք:
 
Ուսուցիչը առաջարկեց աշակերտներին ներկայացնել այն հնարավոր քայլերը` ստեղծված բարդ իրավիճակից դուրս գալու համար: Քննարկումների արդյունքում աշակերտները հանգեցին այն եզրակացության, որ օրհասական պահերին հայ ժողովուրդը հույսը պետք է դնի իր ուժերի վրա և կենաց մահու պայքար մղի իր երկրի ազատության և անկախության համար:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.