News

Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ»-ը կներկայացվեն հանրությանը

Featured 2014-03-10

Մշակույթի նախարարության մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ս. թ. մարտի 15-ին, ժամը 13:00-ին, Հովհ. Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում տեղի կունենա ժողովրդական վարպետ Նունե Խաչատրյանի «Հայկական տարազներ» խորագիրը կրող անհատական ցուցահանդեսի և «Ծաղկանուն» զարդերի հավաքածուի ցուցահանդես-վաճառքի բացման արարողությունը:
Ցուցահանդեսին կներկայացվեն Նունե Խաչատրյանի ծաղկաթերթերով ստեղծված աշխատանքները՝ 32 հայկական տարազ, ինքնադիմանկարներ և թեմատիկ հորինվածքներ: Ժողովրդական վարպետը կներկայանա նաև «Ծաղկանուն» զարդերի հավաքածուով:
 
«Հայկական տարազներ» ցուցահանդեսը կգործի մարտի 15-20-ը:
 
Նունե Խաչատրյանը ծնվել է 1967 թվականին, Երևանում: 1983-1984 թթ. հաճախել է Երևանի Պիոներ պալատի նկարչական խմբակը: 1984-1986 թթ. սովորել է Երևանի թիվ 8 Գեղարվեստատեխնիկական ուսումնարանի հախճապակու բաժնում, աշխատել «Գայանե» կոոպերատիվի գունավոր ապակու արտադրամասում՝ որպես նկարիչ:
 
2006 թ. ստացել է ժողովրդական վարպետի կոչում:
 
Աղբյուրը՝ mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.