News

Բաց դաս` կենսաբանություն առարկայից. «Դեղաբույսերի օգտակարությունը մարդու կյանքում»

Educational 2014-03-07

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում կենսաբանություն առարկայից «Դեղաբույսեր» թեմայով:
Միջոցառմանը մասնակցում էին ΙX, X, XΙ  դասարանների աշակերտները, որոնք ներկայացրեցին դեղաբույսերի օգտագործման պատմությունը վաղ ժամանակներից մինչև մեր օրերը: Հատկապես կանգ առան մեր շրջապատում հաճախ հանդիպող անանուխի, եզան լեզվի և եղինջի օգտակար հատկությունների, նրանց կիրառման բնագավառների և դեղագործության ասպարեզում նոր դեղահաբերի ստացման վրա:
 
Նշվեց, որ սրտանոթային հիվանդությունների բուժման դեղորայքների 90% –ը բուսական ծագում ունեն: Երեխաները ներկայացրեցին դեղաբույսերի հավաքման, օգտագործման մի քանի եղանակներ, առաջարկվեցին  օգտագործման բաղադրատոմսեր, ինչպես արտաքին օգտագործման` քսուկների ձևով, այնպես էլ ներքին օգտագործման, ինգալացիաների, և լոգանքների ձևով: Բցի այս բույսերը երեխաները խոսեցին  ծիրանի, ձմերուկի, լիմոնի, խնձորի մի շարք օգտակար հատկությունների մասին և առաջարկեցին նոր բաղադրատոմսեր նրանց օգտագործման համար:
 
Միջոցառմանը նախապատրաստվել էին մեծ ջանասիրությամբ, որպես դիդակտիկ առարկաներ օգտագործվեցին բազմաթիվ չորացված դեղաբույսերով հագեցված զամբյուղներ և ցուցապաստառներ: Միջոցառումը ուսանելի էր: Երեխաները բավականին նոր նյութ հաղորդեցին և իրենք էլ սովորեցին դեղաբույսերի օգտակար հատկությունների մասին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.