News

Բաց դաս «Բուրատինոն իմանում է Ոսկե բանալու գաղտնիքը» խորագրով

Educational 2014-03-07

Վանաձորի թիվ 20 հիմնական դպրոցի 4 «բ» դասարանում տեղի ունեցավ բաց դաս «Մայրենի» առարկայից: Դասի թեման՝ Ալեքսեյ Տոլստոյի «Բուրատինոն իմանում է Ոսկե բանալու գաղտնիքը» հեքիաթը:
Երեխաները վեր հանեցին իրենց գիտելիքները հեքիաթի մասին, որպես ժողովրդական բանահյուսության ժանր, ասացին, թե որ բառերով են հաճախակի սկսվում և ավարտվում հեքիաթները, ինչ է սովորեցնում հեքիաթը, նշեցին հեքիաթի տեսակները:
 
Մինչ հեքիաթին անցնելը երեխաները ներկայացրին կարճ տեղեկություններ հեղինակի և հեքիաթի մասին: Այնուհետև նրանք թղթե քոթուկից կերտեցին Բուրատինոյի պատկերը:
 
Հաջորդ փուլում աշակերտները մաս առ մաս ընթերցում էին հեքիաթը և դասավորում գրատախտակին փակցված խճանկարը այնպես, որ ստացվի հատվածի ամբողջական պատկերը:
 
Երեխաներին հանելուկի միջոցով առաջադրվեց գտնել Ոսկե բանալու գաղտնիքը: Բնագիրը ընթերցելուց հետո երեխաները առանձնացրեցին բարի և չար կերպարները և աղյուսակում, օգտվելով բնագրից, դուրս գրեցին դրանց բնութագրող հատկանիշները:
 
Այնուհետև բարի կերպարների հատկանիշները օգտագործվեցին Բուրատինո բառով աքրոստիկոս կազմելու համար, որը կաըարվեց կոլեկտիվի աշխատանքի միջոցով: Որոշ երեխաներ ցանկություն հայտնեցին ինքնուրույն կազմել աքրոստիկոս: Այդ աշխատանքները ընթերցվեցին և արժանացան բարձր գնահատականի:
 
Դասի վերջում երեխաները հիշեցին առած-ասացվածքներ բարու և չարի վերաբերյալ. «Բարին որ չլիներ, չարն աշխարհը կքանդեր», «Չկա չարիք առանց բարիքի» և այլն:
 
Դասն ամփոփվեց վերջին հղումով. «Չարերը որքան էլ համախմբվեն, միևնույն է, բարին միշտ հաղթում է»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.