News

Թումանյանակա օրեր թիվ 75 դպրոցում

Educational 2014-03-07

Ինչպես ամբողջ հանրապետությունում, այնպես էլ թիվ 75 հիմնական դպրոցում թումանյական օրեր են: Միջոցառման օրը` բաց դասի ժամին, բոլոր դասարաններից լսվում էր թումանյանական խոսքը, թևածում էր երգը, տարածվում էր թումանյական ոգին:
Յուրաքանչյուր դաս հետաքրքիր էր, հագեցած ու անկրկնելի: Այդ ժամին չկար մաթեմատիկա, ռուսաց լեզու, ֆիզիկա, կար միայն ու միայն Թումանյան…
 
Եվ, իհարկե, քանի որ այդ օրը նաև գիրք նվիրելու օր էր, դասերն ավարտվեցին իրար գիրք նվիրելով:
 
Կարծում ենք` այդ օրվա ամենամեծ հաջողությունը այն էր, որ աշակրտները և ուսուցիչները օրվա շարունակությունը անցկացրին ժպիտով` իրենց հետ տանելով Մեծն Թումանյանից մի-մի մասնիկ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.