News

Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը

Featured 2014-03-07

ԱԳՆ մամուլի ծառայությունից տեղեկացնում են, որ ս. թ. մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն Հայատանում կանցկացվի Ֆրանկոֆոնիայի երկամսյակ: Մեկնարկը կլինի մարտի 10-ին:
Իսկ նախորդ օրը՝ մարտի 9-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի փոքր համերգասրահում ՀՀ արտաքին գործերի նախարարության հովանու ներքո տեղի կունենա «Երևանյան հեռանկարներ» միջազգային երաժշտական փառատոնի կողմից կազմակերպված հանրահայտ ֆրանսիացի երգչուհի Պատրիսիա Կաասի համերգը` որպես Ֆրանկոֆոնիայի երկամսյակի մեկնարկի գալա համերգ:
 
Երկամսյակի պաշտոնական մեկնարկը կազդարարվի մարտի 10-ին ժամը 12:30-ին ՀՀ ԱԳՆ-ում կայանալիք մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են լինելու Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անրի Ռենոն, Հայաստանում Շվեյցարիայի դեսպան, Ֆրանկոֆոն դեսպանների խմբի նախագահ Լուկաս Գասսերը: Ասուլիսին ներկա կգտնվի նաև Պատրիսիա Կաասը:
 
Մարտի 9-ից մինչև մայիսի 12-ն ընկած ժամանակահատվածում ողջ Հայաստանում տեղի կունենան ավելի քան 400 ֆրանկոֆոն մշակութային, գեղարվեստական, բուհական և դպրոցական միջոցառումներ:
 
ՀՀ ԱԳ նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս տոնակատարության կազմակերպման աշխատանքներում իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել ՀՀ պետական կառույցները` ՀՀ Ազգային ժողովը, ՀՀ կրթության և գիտության, ՀՀ մշակույթի նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները:
 
Երկամսյակի կազմակերպման գործում իրենց զգալի ներդրումն են ունեցել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ և դիտորդ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները, մասնավորապես` Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Լիբանանի և Լիտվայի դեսպանությունները:
 
Աղբյուրը՝ mfa.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.