News

Թումանյանական օր Սևանի թիվ 4 դպրոցում

Educational 2014-03-06

Հեքիաթիային մթոնոլորտ էր Սևանի թիվ 4 հիմնական դպրոցում, որտեղ կարելի էր տեսնել Քաջ Նազարին և Ուստիանին, Անբան Հուռիին ու Սուտասանին, Խորամանկ աղվեսին ու Կիկոսի հարազատներին…
Ի պատիվ Հովհաննես Թումանյանի ծննդյան 145 ամյակի`դպրոցի տարրական դասարանների առարկայական մասնախումբը կազմակերպել էր գեղեցիկ միջոցառում`« Լինում է, չի լինում» խորագրով:
 
Պատից երեխաներին էին ժպտում Թումանյանի բարի աչքերը: Ցուցադրված էին աշակերտների կողմից կատարված Թումանյանի հեքիաթների նկարազարդումները:
 
Միջոցառումը սկսվեց «Անուշ» օպերայի նախերգանքի ունկնդրությամբ: Գեղեցիկ  պարային  համարից հետո աշակերտները ներկայացրին բանաստեղծի կյանքը, նրա դերը հայ գրականության մեջ:
 
Ապա մեկը մյուսին հաջորդեցին «Քաջ Նազար», «Չարի վերջը»,  «Ծիտը», «Կիկոսի մահը», «Երկինքը փուլ է եկել», «Անբան Հուռին» և «Սուտասանը» ներկայացումները`տարրական դասարանների աշակերտների կատարմամբ:
 
Ներկաներին հաճելի պահեր պարգևեցին փոքրիկների գեղեցիկ դերակատարումները, բեմադրություններում հնչեցրած երաժշտությունը, երգն ու պարը:
 
Բոլորը կարծես հայտնվել էին Թումանյանի  հեքիաթների աշխարհում` հաղորդակից լինելով հերոսների տխրությանն ու ուրախությանը, հումորով հարուստ երկխոսություններին`մոռանալով, որ հեքիաթ են դիտում:
 
Ծնողները, ուսուցիչներն ու աշակերտները մեծ բավականություն ստացան այս գեղեցիկ ու բովանդակալից միջոցառումից` մեկ անգամ ևս համոզվելով, որ Ամենայն հայոց բանաստեղծը միշտ իրենց հետ է, իրենց կողքին, որ նա անմահ է:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.