News

Արգավանդի միջնակարգ դպրոցի սաները այցելեցին Եռաբլուր

Educational 2014-03-06

Արարատի մարզի Արգավանդի միջնակարգ դպրոցի 6-8-րդ դասարանի աշակերտները, դպրոցի ավանդույթի համաձայն, այցելեցին Եռաբլուր:
Տարիներ շարունակ նրանք երթով, դպրոցից Եռաբլուր են գնում՝ իրենց սերն ու հարգանքը, մեծարանքը արտահայտելու քաջարի ֆիդայապետ Անդրանիկ Օզանյանին:
 
Անդրանիկ Օզանյանի շիրմին այցելել էին պաշտոնական անձիք: Արարողակարգից հետո ելույթ ունեցան 6-րդ դասարանի աշակերտները: Վրեժը, Գրիշան, Սամվելը և մյուսները մանրամասն պատմեցին Անդրանիկ Թորոսի Օզանյանյանի կենսագրությունը: Աշակերտները մեծ հպարտությամբ նկարագրեցին 1899թ: Անդրանիկի՝ երկրում գործող ֆիդայական խմբերի ընդհանուր առաջնորդ ընտրվելուց հետո կատարած առաջին քաջագործության մասին: Այն է. Բշարե Խալիլի ահաբեկումն ու սպանությունն է, որով
նա փառքի և անվան արժանացավ ոչ միայն հայերի, այլև թուրքերի ու քրդերի շրջանում, որոնք նրան կնքեցին «փաշա» անունով:
 
Գեղեցիկ խոսքով, հպարտությամբ տասներկու ամյա տղաները նկարագրեցին Մշո Առաքելոց վանքի կռիվը: Նրանցից յուրաքանչյուրը
մեծ հուզմունքով պատմեց 6000–անոց օսմանյան բանակի դեմ ելած 30 ֆիդայիների հաղթանակի մասին: Վարդանը պատմեց, որ բազմաթիվ ճակատամարտերում կռված ու հաղթած Օզանյանին փառք ու ժողովրդականություն բերեցին Աշնակի, Մոլլա Հասանի, Վայոց ձորի, Աղթամարի, Դիլմանի ճակատամարտերը: Ռուբենն ու Համլետը պատմեցին, թե ինչպես է Անդրանիկ Օզանյանը 1919թ.-ի ապրիլին, հասնելով Էջմիածին, ցրել իր զորամասը, ունեցվածքը հանձնել Կաթողիկոսին և մեկնել Թիֆլիս, ապա արտասահման:
 
Երեխաների շուրթերից հնչած Շահան Շահնուրի խոսքերը դեռ երկար կհնչեն ներկաների սրտերում. «Հայ ժողովուրդն իր  պատմության ընթացքում նվաճել է 4 գագաթներ՝ Սուրբ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկե և Անդրանիկ»: Երեխաների խոսքն արժևորվեց գուսան Հայկազունու հետ հանդիպումով, նրա երգերի կատարումով:
 
Աշակերտները ծաղիկներ դրեցին սպարապետ Վազգեն Սարգսյանի համագյուղացի Մարտուն Վարդանյանի՝ Ալիի գերեզմանին, խոնարհումով հիշեցին Եռաբլուրում անմահացած Արմեն Հովհաննիսյանին և մյուսներին: Արգավանդի դպրոցում այդ օրվա հայրենասիրության դասը հաջողվել էր: Տունդարձին աշակերտները հպարտ էին, կարծես հերոսացած, կարծես Զորավարի փառքն ու ուժը
նրանց էր փոխանցվել:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.