News

«Հուշարձան մայրիկիս» խորագիրը կրող միջոցառում Թաիրովի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-06

Մայրն ամենաթանկ էակն է բոլոր արարածների մեջ: Մոր սիրտն ամենուր իր զավակի հետ է. ուր էլ որ լինի, նրա հետ է, նրա ուրախության, վշտի ու տխրության հետ: Մայրական սերն ամեն ինչից վեր է. միայն մայրն է, որ իր զավակին սիրում է անսահման, անմնացորդ, անշահախնդիր սիրով և ներում նրա՝ անգամ աններելի արարքները:
Մայրերին էր նվիրված Թաիրովի միջնակարգ դպրոցում կազմակերպված գրական-երաժշտական ցերեկույթը՝ «Հուշարձան մայրիկիս» խորագրով:
 
Հովհաննես Շիրազի մարդերգության մեջ առանձնահատուկ տեղ է գրավում մայրերգությունը: «Հուշարձան մայրիկիս» բնորոշումը, որով Շիրազը համախմբեց ու վերնագրեց իր այդ բնույթի բանաստեղծությունները, հուշարձան է մոր խորհրդանշական կերպարով բնութագրվող մարդկությանը:
 
Ցերեկույթին մասնակցում էին V «բ», V «ա» և X դասարանի աշակերտները «Մամա» երգի հնչյունների ներքո աշակերտները մտան դահլիճ: Այնուհետև ներկայացրին Շիրազի կենսագրությունը, ասմունքեցին «Հուշարձան մայրիկիս» ժողովածուի բանաստեղծություններից: Հրաշալի երգեցին մայրիկին նվիրված երգեր՝ համապատասխան թեմաներին համահունչ սահիկներ ներկայացնելով: Հուզիչ երգի հնչյունները թափանցեցին ներկաների սրտերը, ամբողջ դահլիճը քար լռության մեջ էր: Հուզվել էին թե՛ ուսուցիչները, թե՛ ծնողները և թե՛ աշակերտները:
 
Նպատակն է լինել էլ ավելի ուշադիր սիրելի մայրերի նկատմամբ չնեղացնել նրանց, սիրել, փայփայել և ամեն օր ասել.
-Ես սիրում եմ քեզ, մամ...
 
Քանի մայրը կա՝
Խիղճը չի մեռնի,
Քանի խիղճը կա՝
Աստված կհառնի...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.