News

«Հայ ոգու և ուժի մարմնացում» խորագրով միջոցառում Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-06

Լճաշեն գյուղի Ա.Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում անցկացվեց միջոցառում` նվիրված Զորավար Անդրանիկի ծննդյան օրվան: Դպրոցում թևածում էր հերոսի դյուցազնական ոգին: Միջոցառմանը մասնակցում էին VI-XII դասարանների աշակերտները: Նրանք բեմականացրեցին հետաքրքիր դրվագներ Անդրանիկի հերոսական կյանքի էջերից:
45 րոպեն շատ քիչ էր ամբողջացնելու Անդրանիկ Օզանյանի առեղծվածային, առասպելական կերպարը:
 
Միջոցառումը զարդարեցին աշակերտների հայրենասիրական երգերն  ու պարը: Հանդիսատեսը հեռացավ իր հետ տանելով Անդրանիկ խոսքերի արձագանքը «Մահուս չեմ հոգար, այլ գործիս, որ կիսատ մնաց…»
 
Միջոցառումն ամփոփեց դպրոցի տնօրեն Ա.Մուրադյանը՝ նշելով, որ գերագույն արժեք է հայրենիքը, և յուրաքանչյուր հայ պետք է նվիրվի իր հայրենիքին, որ այդ սուրբ անունը մեզ դեռ երկար կառաջնորդի դեպի նոր հաղթանակներ ու ազգային ոգու հերթական ճառագում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.