News

Միջոցառում Ազատաշենի հիմնական դպրոցում

Educational 2014-03-06

Ազատաշենի հիմնական դպրոցում մարտի 4-ին տեղի ունեցավ բաց դաս «Երաժշտություն» առարկայից՝ նվիրված Կոմիտասի 145-ամյակին: Բաց դասը կազմակերպել էին երաժշտության ուսուցչուհի Ա. Մկրտչյանը և 5-րդ դասարանի աշակերտները:
Դասը սկսվեց 5-րդ դասարանի աղջիկների հեզաճկուն պարով՝ Կոմիտասի «Շուշիկի» ստեղծագործության ներքո: Այնուհետև աշակերտները ներկայացրեցին Կոմիտասի կենսագրության մանրամասները՝ նշելով, որ Կոմիտասը առաջինը խորապես ուսումնասիրեց հայ ժողովրդական և հոգևոր երաժշտությունը, մեկնաբանեց և լուսաբանեց այն՝ ապացուցելով ողջ աշխարհին, որ հայն ունի ինքնուրույն երաժշտություն և հիմք դրեց հայ երաժշտագիտության մտքին:
 
Դասի ընթացքում Ա.Մկրտչյանի նվագակցությամբ հնչեցին Կոմիտասի «Կաքավիկ», «Խնկի ծառ», «Հոյ, նազան» երգերը: Աշակերտները արտասանեցին Կոմիտասի բանաստեղծություններից: Սիրով և հոգեղենով տոգորված էին ոչ միայն աշակերտները, այլև ներկա ուսուչական անձնակազմը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.