News

Դաս-միջոցառում Գյումրու Օյունջյան միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-05

Օրերս Գյումրու Օյունջյան միջնակարգ դպրոց-վարժարանի 7«ա» և «բ» դասարանների աշակերտները ռուսաց լեզվի հմուտ և բազմավաստակ ուսուցչուհի Շողիկ Շահազիզյանի հետ անցկացրեցին դաս-միջոցառում «Բարություն» թեմայով:
Միջոցառումն սկսվեց բարության մասին գեղեցիկ երգով, այնուհետև ցուցադրվեց մուլտֆիլմ նույն թեմայով: Բեմականացվեց «Իմաստունը և թագավորը», «Իմաստունը և չար մարդը», «Փոքրի կրակը» հեքիաթները:
 
Աշակերտները ներկաներին զարմացրեցին իրենց արտահայտիչ ասմունքով և դերասանական վարպետությամբ: Տարվեց համեմատություն չարի և բարու միջև: Չնայած մարդիկ հիմա չարացել են դարձել անգուտ, բայց միևնույնն է բարին միշտ կհաղթի, բարությունը կփրկի աշխարհը:
 
Միջոցառումն ուներ դաստիարակչական մեծ նշանակություն: Բարության ևս մեկ դրսևորում:
 
Աշակերտուհի Լիդա Քոչարյանը դիմեց բոլորին, որ բարության ակցիան շարունակվում է. «Օնենք սոցիալապես անապահով և առողջական խնդիրներ ունեցող երեխաներին»:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.