News

Հիշատակի օր Արգավանդի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-05

Հիշատակի և ոգեկոչման օր էր Արգավանդի միջնակարգ դպրոցի 5-րդ դասարանում: Դասղեկի ժամ դասը կրում էր` «Ճանաչենք մեր հերոսներին» խորագիրը:
Դասի խթանման փուլում դասղեկ Ռ. Արզումանյանը խոսեց հերոսի, հերոսության և հայրենիքին անմնացորդ նվիրումի մասին: Աշակերտները  թվարկեցին Հայաստանի Հանրապետության ազգային հերոսներին և նրանց մեջ առանձնացրեցի Վազգեն Սարգսյանին: Այս օր կլրանար նրա 55ամյակը: Ավաղ…
 
Աշակերտները իրենց բանաստեղծություններով, երգերով, թևավոր խոսքերով համեմված ելույթով ներկայացրեցին Վազգեն Սարգսյան գրողին, հրապարակախոսին, ռազմական, քաղաքական և պետական գործչին: Նրանց խոսքը բնութագրում էր Վազգեն Սարգսյանին աշակերտական տարիներից մինչև ամենաբարձր պետական պաշտոնյան: Իրենց հատուկ անմիջականությամբ և ոգևորությամբ երեխաները պատմում էին հետաքրքիր դրվագներ սիրելի հերոսի կյանքից, որոնցում պարզ երևում էր նրա մարդկային կերպարը և հայրենիքին անմնացորդ նվիրումը: Նվիրում, որ մի ամբողջ կյանք արժեր: Խավարից դժգոհելու փոխարեն մեկական մոմ վառելու փիլիսոփայությունն էր նրա կյանքի բովանդակությունը: Գոնե մեկ անգամ մեր կռիվը մինչև վերջ տալու նրա պադգամը հուշում է մեզ ու ապագա սերունդներին 21-րդ դարը մերը դարձնելու հնարները:
 
Այսօր Վազգեն Սարգսյանը կդառնար 55 տարեկան: Թեև նա ապրեց ընդամենը 40 գարուն, բայց իր մեջ մարմնավորեց մի ամբողջ դարաշրջան, իր ժողովրդի դարավոր երազների իրականացման օրինակ ցույց տվեց: Մենք գլուխ ենք խոնարհում մեծ հայրենասերի հիշատակի առաջ...

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.