News

Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի սաները Հայաստանի ազգային պատկերասրահում

Educational 2014-03-05

«Dasaran.am» կրթական ծրագրի կողմից մատուցած անակնկալը Նոր Կեսարիայի միջնակարգ դպրոցի սաների հիշողություններում միշտ կմնա որպես գեղեցիկ հիշողությունների ու գիտելիքների ձեռքբերման օր: Շրջագայությունը ազգային պատկերասրահում աշակերտների համար շրջադարձային էր: Նրանք շատ բան իմացան արվեստի մասին, որի գաղտնիքներից պատկերացում անգամ չունեին:
Ազգային պատկերասրահը հիմնադրվել է 1921 թվականին: Այն բաղկացած է 56 սրահներից, որտեղ ներկայացվում են բազմաթիվ հեղինակների գործեր:
 
Հատկապես տպավորվել են Այվազովսկու ծովանկարները: Այվազովսկին նկարել է ծովը որպես անդունդ, սակայն ամպերի միջից միշտ աղոտ երևում է լույսը` որպես հույսի վերջին աղբյուր: Իսկ Զաքար Զաքարյանի կտավները կարծես լուսանկարներ լինեն: Նա կարողացել է պատկերել մարդկանց` տեսնելով ընդամենը մեկ անգամ:
 
Մեծ հետաքրքրություն են ներկայացնում Վարդգես Սուրենյանցի հոգևոր թեմաներով արված նկարները: Հատկապես տպավորվել են «Սայաթ-Նովա» և «Մկրտիչ Խրիմյան» կտավները:
 
Այցի վերջում աշակերտները ծանոթանան Մարտիրոս Սարյանի գործերին: Նրա գործերում գերիշխում էին պայծառ գույները և ծաղիկները:
 
Պատկերասրահում ներկայացված են քսանվեց հազարից ավելի գլուխգործոցներ: Անցնելով մի պահից մյուսը` թվում էր, թե շրջում ես աշխարհից աշխարհ: Պատկերասրահ այցը թվում էր հեքիաթ, որի գլխավոր հերոսը այս անգամ Նոր Կեսարիայի դպրոցի սաներն էին: 

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.