News

ՀՀ մշակույթի նախարարը ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին

Featured 2014-03-05

ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ստեպան Սուխորենկոյի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը կապահովի հայկական կողմի մասնակցությունը «Սլավյանսկի բազար» մանկական երաժշտական մրցույթին:
Հանդիպմանը նախարարն անդրադառձել է հայկական կողմի մասնակցությանը Բելառուսում կայացած 2013 թ. ԱՊՀ երկրների ստեղծագործական և գիտական մտավորականության 8-րդ համաժողովին և ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նիստին, ինչպես նաև «Մոգիլյովը՝ 2013 թ. Բելառուսի մշակութային մայրաքաղաք» ծրագրի բացման արարողությանը և Բելառուսում Հայաստանի մշակույթի օրերի անցկացմանը: Զրույցի ընթացքում նախարարը դեսպանին տեղեկացրել է, որ հայկական կողմը, ինչպես ամեն տարի, այս տարի ևս մասնակցել է Մինսկի գրքի միջազգային ցուղահանդես-տոնավաճառին:
 
Հանդիպմանը խոսվել է առաջիկա ծրագրերի՝ 2014-2017 թթ. Համագործակցության միջպետական ծրագրի ստորագրման և Հայաստանում՝ Բելառուսի մշակույթի օրերի ձևաչափի և ծրագրի հստակեցման շուրջ: Անդրադառնալով հայ-բելառուսական համատեղ գրական, թարգմանական և հրատարակչական նախագծերին, Հ. Պողոսյանն առաջարկել է իրականացնել համատեղ ծրագրեր այս ուղղությամբ ևս:
 
Հիշեցնենք, որ Սլավյանսկի բազար երաժշտական մրցույթը սկսած 1992 թվականից անց է կացվում Բելառուսի Վիտեբսկ քաղաքում։ Կազմակերպողը Բելառուսական կառավարությունն է։
 
Աղբյուրը` mincult.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.