News

Միջոցառում Գյումրու թիվ 25 դպրոցում

Educational 2014-03-04

Գյումրու թիվ 25 դպրոցի VII «ա» դասարանի գրականության բաց դասի թեման Պարույր Սևակի «Բարեխոս եղիր իմ և իմ միջև» բանաստեղծությունն էր: Դասի սկզբում լսեցին բանաստեղծության գեղարվեստական ասմունքը՝ Լուսինե Զաքարյանի երգի ուղեկցությամբ:
Ապա բանաստեղծությունը կարդացին աշակերտներին և առանձին հատվածներով վերլուծեցին: Տվեցին նաև սևակյան կյանքի բանաձևը՝ «Ողբամ մեռելոց, բեկանեմ շանթեր, կոչեմ ապրողաց»:
 
Աշակերտները ճանաչեցին Պ. Սևակի գեղագիտական դավանանքը, որն է մարդուն իր ճշմարիտ պատկերը ներկայացնելը, բնական վիճակում ճանաչելը:
 
Խոսեցին դիմակավոր մարդկանց մասին և ընթերցեցին «Նորօրյա աղոթք» բանաստեծությունը:
 
Դասի վերջում կարդացին «Առաջադրանք համայն աշխարհի հաշվիչ մեքենանաների » բանաստեղծությունը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.