News

Բաց դաս` ֆիզիկայից. «Նյութի կառուցվացքը»

Educational 2014-03-04

Արմավիրի մարզի Ակնալիճ գյուղի Արա Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցի VΙΙΙ դասարանում ֆիզիկա առարկայից անցկացվեց բաց դաս` «Նյութի կառուցվացքը» թեմայով, որը վարում էր ֆիզիկայի ուսուցչուհի` Կարինե Հակոբյանը:
Դասն ապահովված էր անհրաժեշտ դիդակտիկ նյութերով: Դասի սկզբում հնչեցին աֆորիզմներ, որը վերաբերվում էր դասանյութին:
 
Դասարանը բաժանված էր երեք տարրասեռ խմբերի: Առաջին խումբը կրում էր «Ատոմ» անվանումը, երկրորդ խումբը` «Մոլեկուլ», երրորդ խումբը` «Նյուտոն»:
 
Խմբի ավագներն իրենց անվանման մասին տվեցին համառոտ տեղեկություններ: Այնուհետև ուսուցչուհին խմբերին առաջադրեց քարտային աշխատանք: Խմբերում աշակերտները աշխատում էին համագործակցային եղանակով:
 
Աշակերտները իրենց պատասխանները հիմնավորում էին փորձերի միջոցով այնուհետև պարզաբանում:
 
Խմբային աշխատանքից հետո ուսուցչուհին խմբի ավագների միջև մրցույթ անցկացրեց, առաջադրեց խնդիրներ, որոնց պատասխանները ավագները գրեցին գրատախտակին:
 
Դասը հաջողված էր, որի ավարտին դպրոցի տնօրեն Ս. Թադևոսյանը խրախուսական խոսքեր ասաց աշակերտներին և ուսուցչուհի Կ. Հակոբյանին` հետաքրքիր և բովանդակալից դասի համար

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.