News

Մայրենիի օրը Չարենցավանի ավագ դպրոցում

Educational 2014-03-04

Լեզուն ամեն մի ժողովրդի կուլտուրայի յուրովի վկայականն է, նրա զարգացման չափանիշը: Հարուստ է լեզուն, հարուստ է և այդ ժողովուրդի կուլտուրան:
Պատմությանը հայտնի են դեպքեր, երբ ժողովուրդը ապրում է, լեզուն` մեռնում: Այդպիսին չէ հայոց լեզուն, ընդհակառակը, երբ ժողովուրդը ենթակա է եղել ոչնչացման վտանգի, հայոց լեզուն օգնել է նրան ապրելու:
 
Հայը իր հավատքի հետ սրբությամբ պահպանել է իր լեզուն և եթե ստիպված է եղել անգամ հավատքը փոխելու, դարձյալ լեզուն պահել է: Լեզուն է ազգի պահպանման հիմքը:
 
Շահագրգիռ պիտի լինենք` անաղարտ պահելու մեր մայրենին: Այս առումով հետաքրքիր միջոցառում անցկացվեց մայրենիի օրը Չարենցավանի Մ.Մաշտոցի անվան ավագ դպրոցում (կազմակերպիչ` Ա. Առաքելյան):
 
Գրական - երաժշտական ցերեկույթին հրավիրված էին ՀՀ վաստակավոր արտիստուհի Սիլվա Յուզբաշյանը և գրող Խաչիկ Մանուկյանը: Ցերեկույթն անցավ շատ հետաքրքիր, ունկնդիրները մեծ բավականություն ստացան: Սովորողները հայրենասիրական մեծ դաստիարակություն ստացան:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.