News

Միջոցառում Գանձակ գյուղի թիվ 2 դպրոցում

Educational 2014-03-04

Գեղարքունիքի մարզի Գանձակ գյուղի թիվ 2 միջնակարգ դպրոցում անցկացվեց մայրենի լեզվին նվիրված միջոցառում` «Անաղարտ պահենք մայրենին» խորագրով: Միջոցառմանը մասնակցում էին 3-րդ դասարանի աշակերտները:
Միջոցառման նպատակն էր` արթնացնել սեր դեպի մայր լեզուն: Գիտակցել մայրենի լեզվի անհրաժեշտությունը և առաջնայնությունն ազգի պահպանման ու գոյատևման գործում: Հայրենասիրության և հայրենիքին նվիրվածության սերմանում: Զորավիգ լինել հայ երգերի ու տաղերի պահպանմանը, մայրենին անաղարտ պահելուն:
 
Աշակերտները միջոցառման ընթացքում խոսում էին անաղարտ մայրենիով, գովերգում նրա անցած հերոսական ուղին:
 
Մայրենի լեզվին նվիրված երգերը, աշակերտների հեզանազ հայկական պարերը, մայրենիին մի առանձին համ ու հոտ տվող բառբառներով զրույցներն ու պատմությունները, մաքուր հայերենով արտասանած բանաստեղծությունները հաճելի պահեր պարգևեցին ներկաներին:
 
Աշակերտները ասացին մայրենի լեզվին նվիրված առակներ, ասացվածքներ, ասույթներ, լեզվի կարևորության մասին թևավոր խոսքեր:
 
Նրանց խոսքերից ներկաները հասկացան, որ շատ լեզուների իմացությունը կարևոր է մարդու համար, բայց ամենից թանկը, ամենից զորեղը մայրենի լեզվին տիրապետելն է և անաղարտ պահելը:
 
Աշակերտները միջոցառումը եզրափակեցին մեր բանաստեղծների հետևյալ խոսքերով.
- Ով Արարատ ունի սրտում`
Իր հայ լեզուն չի մոռանա:
- ՈՒրեմն ե՛կ , փառաբանե՛նք, փայլեցնե՛նք թրի նման, 
Որ շողշողա արևի տակ հավե՜տ, պայծա՜ռ, հայո՛ց լեզուն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.