News

Դաս-միջոցառում թիվ 39 դպրոցում

Educational 2014-03-04

Օրերս թիվ 39 հիմնական դպրոցում Թումանյանական և «գրքային» տրամադրություն էր տիրում: Բոլոր դասարաններն էլ պատրաստվել էին Ամենայն հայոց բանաստեղծի ծննդյան 145-ամյակն ըստ արժանվույն նշելու:
Յուրաքանչյուր դասարանում Թումանյանը ներկայացավ յուրովի, ինքնատիպ: Մեծ Լոռեցին փիսիկի հետ գանգատ արեց, գրիչի հետ ծուռ-մուռ գրեց, Անուշի սիրով Դեբեդի ափերը ծեծեց ու իր ժողովրդի հառաչանքն աստծուն հասցրեց:
 
Հնչեցին հատվածներ մեծ գրողի կենսագրությունից, հանճարեղ գործերից: Բաց դասերից մի քանիսն ամփոփվում էին Թումանյանին նվիրված շնորհանդեսներով, իսկ օրվա տրամադրությունն ավելի տպավորիչ էր դարձնում Տիգրան Մանսուրյանի չքնաղ երաժշտությունը:
 
Ամենայն հայոց բանաստեղծն ու գիրքն անբաժան են: Օրվա խորհուրդն էլ, անտարակույս, դա էր: Երեխաները սիրով ընկալում և նույնքան պատրաստակամ մեծարում ու միմյանց էին նվիրում գիրքը` գիտելիքի աղբյուրն ու անդավաճան ուղեկիցը: Կատարվածն անչափ ուսանելի ու գեղեցիկ էր:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.