News

Գրական ցերեկույթ Ազատաշենի հիմնական դպրոցում

Educational 2014-03-04

Օերս հերթական գրական ցերեկույթն էր Ազատաշենի հիմնական դպրոցում, որը կացմակերպել էր մայրենի լեզվի ուսուցչուհի Ս. Ղալդունցը: Ցերեկույթը նվիրված էր Հ.Թումանյանի 145, Սևակի 90 ամյակին և Մայրենի լեզվին, որին մասնակցում էին 5-8-րդ դասարանների աշակերտները:
Միջոցառման նպատակն էր խորապես և բազմակողմանիորեն ծանոթացնել մեծ գրողների ստեղծագործություններին: Աշակերտները աղոթք-ասմունքով, խորհուրդ –խրատով ու ասմունքներով փառաբանեցին մայրենի լեզուն:
 
Ցերեկույթի ընթացքում կարդացին Պ.Սևակի «Անլռելի զանգակատուն» պոեմի Հ.Թումանյանին նվիրված հատվածը: Ասմունքեցին  նաև Պ.Սևակի ստեղծագործություններից: Լսեցին նաև հենց Պ.Սևակի կենդանի ձայնով «Ապրել,ապրել…..» ստեղծագործությունը:
 
Արդեն հինգերորդ տարին է, որ ավանդույթ դարձած ցերեկույթը ավարտվում է միմյանց գրքեր նվիրելով:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.