News

Գիրք նվիրելու օրը տոնում են Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցում

Educational 2013-02-20

2013 թվականի փետրվարի 19-ին` ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը, Աշտարակի Ն. Սիսակյանի անվան N 5 ավագ դպրոցի գրադարանում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեծ բանաստեղծի ծննդյան և Գիրք նվիրելու օրը:

Փոքր  հասակից  երեխաներն  արդեն  ծանոթանում  են  Թումանյանի  հետ,  ապրում  նրա  հերոսներով,  ուրախանում  և  տխրում  նրանց  հետ:  Իսկ  կրտսեր  դպրոցում  նրանք ավելի  են  խորանում  Թումանյանի անկեղծ ու անմիջական աշխարհում, ավելի կապվում նրա գրքերին, որոնք էլ  դառնում են նրանց անմիջական օգնականն ու խորհրդատուն: Այդ իսկ  պատճառով  պատահական չէ, որ  հենց Թումանյանի ծննդյան օրն է Հայաստանում նշվում Գիրք նվիրելու օրը:  «Երանի այն երիտասարդներին, - գրել է  Թումանյանը, - որոնք գիտեն`  ինչ  կարդալ: Գիրքը  գիտելիքների հավերժ աղբյուրն է»:

Գիրքը  բոլոր ժամանակներում պետք է  մնա  գիտելիքների  ամենաառատ աղբյուրը: Իսկ գիրքն ու մարդուն իրար հետ կապող  ամենամեծ օղակը դպրոցն է:  «Դպրոցը գրականության հիմքն է,  գրականությունը` դպրոցի բովանդակությունը», -  գրում է Թումանյանը:   
 
Սեփ. լրատվություն

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.