News

Թումանյանական շաբաթը շարունակվում է…

Educational 2014-03-03

Օրերս Կոտայքի մարզի Բյուրեղավանի հիմնական դպրոցի դահլիճը շնչում էր Թումանյանով: III «ա» և III «բ» դասարանի սաները կենդանի շունչ տվեցին Թումանյանական հերոսներին:
Երեխաները բեմադրեցի «Քեֆ անողին քեֆ չի պակսիլ», «Ամենից լավ տունը», «Շունն ու կատուն», «Փիսիկի գանգատը» ստեղծագործությունները, արտասանեցին բանաստեղծություններ, որոնք համեմված էին հոգու բարությամբ…
 
Ո՜նց է ժպտում իմ հոգին
Չարին, բարուն – ամենքին,
Լույս է տալիս ողջ կյանքին
Ու էն ճամփիս ամենքին:
Հ. Թումանյան
 
Փոքրիկ պարուհիներն այնքան նազանքով էին պարում` կարծես Թումանյանի «Անուշ»-ը տեղափոխվել էր իրենց դպրոց:
 
«Ուստա փիսոն» այնքան բնական էր դերը կատարում, թվում էր` խեղջ «Քեռի Քուչուն» հիմա կբզկտի, իսկ «քեֆ անողների»` քեֆը հաստատ չի պակսկիլ` այնքան ոգևորությամբ էին երեխաները կատարում իրենց դերերը:
 
Երրորդ դասարանի աշակերտները բացահայտեցին Թումանյան գործչին, մտածողին, գրողին, մարդուն:
 
Վ. Կաղիյանի և Շ. Ղուկասյանի մեկշաբաթյա համատեղ աշխատանքի արդյունքում 60 աշակերտ իրենց օրինակելի պահվածքով ու գեղեցիկ կատարմամբ հիանալի պահեր պարգևեցին հանդիսատեսին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.