News

Գրական-երաժշտական ցերեկույթ Լճաշենի միջնակարգ դպրոցում

Educational 2014-03-03

Լճաշեն գյուղի Աշոտ Տեր-Գրիգորյանի անվան միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ «Անաղարտ պահենք մայրենին» թեմայով գրական-երաժշտական ցերեկույթ:

Դասասենյակի պատերին փակցված էին Մաշտոցի դիմանկարը, հայոց այբուբենը: Միջոցառման ընթացքում, ասմունքին զուգահեռ, ցուցադրվեցին հայոց մեծադիր տառերը, Մ. Մաշտոցին նվիրված տեսաֆիլմ, հնչեցին հայոց տառերին նվիրված բանաստեղծություններ:

Միջոցառումը նախաձեռնել էր կազմակերպիչ Ծ.Կարապետյանը, հայոց լեզվի և գրականության առարկայական մեթոդմիավորումը: Մասնակցում էին 9 «ա» և 5 «բ» դասարանի աշակերտները (դասավանդող ուսուցիչ Լյուդմիլա Խաչատրյան): Ցերեկույթը հագեցած էր գեղեցիկ խոսքով, ասմունքով, երգով:

9 «ա» դասարանի աշակերտուհիներ Նարինե Պետրոսյանի, Ստելլա Աֆրիկյանի և Մերի Հունանյանի կատարմամբ հնչեցին «Հայոց տառեր», «Հայոց լեզու» և «Մայրենի լեզու» երգերը:

Միջոցառումը ավարտվեց Սիլվա Կապուտիկյանի «Երդումով».

...Երդվում եմ ծնունդովս կամուրջ դառնալ քո դարեդար անցումին, քար դառնալ քո պարսպացյալ ամրությանը, աղոթարար լինել քո սրբազնագույն տաճարին :
Երդվու՛մ եմ ...
... Երդվում եմ կրել քեզ շնչո՛վս, արյունո՛վս, այրումո՛վս և ինձնով տանել-հաղորդել զավակներիս քո հավերժական կենդանությունը:
 Երդվու՛մ եմ:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.