News

Բաց դաս Գյումրու «Օյունջյան» դպրոցում

Educational 2014-02-28

Գյումրու «Օյունջյան» դպրոցի 4-րդ «բ» դասարանում տեղի ունեցավ «Իմ հայրենիքը» խորագրով դասղեկի բաց հանդիպման ժամը: Դասարանը գեղեցիկ ձևավորված էր Հայաստանի պատմական, տեսարժան վայրերի նկարներով, քարտեզով և խորհդանիշերով:
Դասն սկսվեց օրհներգի կատարմամբ: Աշակերտները ներկայացրեցին Հայաստանի մարզերն ու մարզկենտրոնները, հավաքեցին վարչական քարտեզ-խճանկարը, հնչեցին երգեր և բանաստեղծություններ:
 
Հայը դարերով սիրով է պահել
Յոթ թանկ սրբություն`
Գիրքը, Մասիսը, շինարար ոգին,
Հավատը, լեզուն
Եվ ամենից վեր, ամենից լուսե` Մայր հայրենիքը:
 
Աշակերտները խոսեցին ազգային-ավանդական և պետական տոների մասին: Մանրամասն ներկայացվեց «Տեառնընդառաջ» և «Զատիկ» տոները: Խոսեցին մշակութային արժեքների մասին` դուդուկ, խաչքար, ձեռագիր մատյաններ…
 
Դասն ուսանելի էր. այն նպաստեց աշակերտի հայրենասիրական ոգու բարձրացմանը և ճանաճողական գիտելիքների ընդլայնմանը:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.