News

Գիտնականները պարզել են՝ ինչու են երեխաների մոտ ընթերցանության խնդիրներ առաջանում

Featured 2013-02-20

Ամերիկացի գիտնականներն ուսումնասիրության ընթացքում պարզել են, որ երեխաների մոտ կարդալու կարողության խանգարման (դիսլեքսիա) հարցում առանցքային դերակատարում ունի կենսաբանական մեխանիզմում հնչյունների կոդավորման հաջորդականությունը, հայտնում է РИА-Новости-ն։

Հետազոտողները գրանցել են դպրոցական տարիքի 100 երեխաների ուղեղի ալիքները, որոնք ավտոմատ կերպով առաջացել են հնչյուններ լսելու ժամանակ։ Արդյունքում գիտնականները պարզել են, որ լավագույն կարդացողների մոտ հնչյունների կոդավորումն իրականացվում է ավելի մեծ հաջորդականությամբ, քան անվարժ կարդացողների մոտ։

Վերջին տիպի երեխաների մոտ հնչյունների կոդավորումն առանց հաջորդականության է տեղի ունենում։ Պրոֆեսոր Նինա Կրաուսն ու իր թիմը հանգել են այն եզրակացության, որ հնչյունների ոչ հաջորդական կոդավորումը կարելի է շտկել պարապմունքների միջոցով։
 
Որոշ երեխաների մոտ կարդալու կարողության խանգարումը վերացնելու համար մասնագետները 1 տարի շարունակ նրանց տվել են հատուկ սարքավորումներ, որոնք փոխանցել են ուսուցչի ձայնն անմիջապես աշակերտի ականջը։ Մեկ տարի անց այդ երեխաներն ունեցել են ընթերցանության շատ ավելի բարձր ցուցանիշներ, իսկ հնչյունների կոդավորումն էլ ավելի հաջորդական բնույթ է կրել, մասնավորապես՝ ձայնավորների դեպքում։
 
Աղբյուր` www.tert.am

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.