News

Միջոցառումը նվիրված էր ամենայն հայոց բանաստեղծին…

Educational 2014-02-27

Այսպես ենք ճանաչում և գնահատում մեր ազգի մեծագույն զավակներից մեկին` Հովհաննես Թումանյանին, որի ծննդյան 145-ամյակին էլ նվիրված էր «Օյունջյան» դպրոց-վարժարանում կազմակերպված հոբելյանական ցերեկույթը:
V «ա» դասարանի աշակերտներն իրենց ուսուցչուհի Ն. Վարդանյանի հետ դասասենյակը վերածել էին հեքիաթային փոքրիկ աշխարհի. Խայտաբղետ գորգեր, գրասեղան, պաստառներ, բանաստեղծի և նրա ընտանիքի լուսանկարներ, Լոռվա չքնաղ բնապատկերներ:
 
Աշակերտներն իրենց արտահայտիչ ասմունքով, դերասանական վարպետությամբ ներկաներին տեղափոխեցին անմահ լոռեցու վառ ու գունեղ աշխարհը, որտեղ հավաքվել էին նրա բոլոր հեքաթների հերոսները: Շնորհիվ հմուտ ուսուցչուհու` բեմադրությունը ծաղկաքաղ էր հիշեցնում, որն աշակերտների գեղեցիկ կատարումից դառնում էր մի ամբողջություն:
 
Միջոցառման ավարտին, չխախտելով օրվա խորհուրդը, աշակերտները գրքեր նվիրեցին միմյանց:
 
Դասարանը թնդում էր թումանյանական հանճարի հզոր շնչից: Մեծ գրողի ոգին երեխաների մեջ էր, և նրանք սիրահարվել էին գյուղական պարզ խոսքին ու «մանուկ» Թումանյանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.