News

Բաց դաս` «Ինչպես պաշտպանվել Թրաֆիքինգից» թեմայով

Educational 2014-02-27

Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի 7-9-րդ դասարանների աշակերտների համար դաստիարակության գծով փոխտնօրեն Է. Մովսիսյանն ու դպրոցի կազմակերպիչ Գ. Սարգսյանը նախատեսել էին դասընթաց` «Ինչպես պաշտպանվել Թրաֆիքինգից» թեմայով:
Զրույցը վարեց Ա. Հարությունյանը և ծանոթացրեց աշակերտներին, որ թրաֆիքինգը մարդկանց՝ ստրկական, սեռական, բռնի և չնչին վարձատրությամբ աշխատանքի տեսքով անօրինական շահագործումն է։ Այն ծանր, անդրսահմանային, կազմակերպված հանցագործություն է և նույնչափ շահութաբեր է, ինչ թմրամիջոցների և զենքի ապօրինի վաճառքը։
 
Անձանց, հատկապես կանանց և երեխաների թրաֆիքինգը կանխարգելելու, զսպելու և պատժելու մասին արձանագրությունը ընդունվել է Միավորված ազգերի կազմակերպության կողմից 2000 թ., Իտալիայի Պալերմո քաղաքում և այն ՄԱԿ-ի՝ «Անդրազգային կազմակերպված հանցագործությունների դեմ» կոնվենցիայի մաս կազմող միջազգային համաձայնագիր է։ 
 
Աշակերտները դիտեցին նյութեր, որոնք նախապես պատրաստել էր Ա. Հարությունյանը, և քննարկեցին: Թեման շատ արդիական է և կազմակերպած դասընթացը շատ նպատակային:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.