News

Սևանի թիվ 1 դպրոցի այցը Հայաստանի ազգային պատկերասրահ

Educational 2014-02-27

Փետրվարի 25-ին Սևանի Մ. Մաշտոցի անվան թիվ 1 հիմնական դպրոցի 6-րդ դասարանի մի խումբ աշակերտներ՝ փոխտնօրեն Լ. Ներսիսյանի ուղեկցությամբ, այցելեցին Հայաստանի ազգային պատկերասրահ: Նախաձեռնությունը «Dasaran.am» կրթական ծրագրինն էր:
Մինչ Հայաստանի ազգային պատկերասրահ հասնելը աշակերտները արդեն լցված էին խանդավառությամբ և անհամբեր սպասումով:
 
Մուտքը Հայաստանի ազգային պատկերասրահ շլացրեց աշակերտներին: Յուրաքանչյուր սրահը մի աշխարհի բացահայտում էր. ազգային և համաշխարհային կերպարվեստը, արվեստի մեծանուն ներկայացուցիչների բազմաոճ և բազմաժանր ստեղծագործությունները, գլուխգործոցները մոգական ազդեցություն թողեցին աշակերտների վրա: Հատկապես աներևակայելի տպավորություններ ստացան Մ. Սարյանի կտավները դիտելիս: Մեկին թվում էր, թե արևը գրկախառնվել է իր հետ, մյուսին թվում էր՝ մարտնչում է լեռնացած ալիքների դեմ, իսկ երրորդը վայելում էր ծովի անդորրությունը ու հոգեպարար լռությունը:
 
Ողջ պատկերասրահը իր զանազան գույներով, մթնոլորտում շնչող վեհ ու քնքուշ խոհերով պարուրել էր բոլորիս: Տպավորություններն անջնջելի էին: Հետդարձի ճանապարհն աննկատելի անցավ. բոլորը քննարկում էին, կիսում իրենց տպավորությունները՝ իրար հերթ չտալով:
 
Այցելությունը հարստացրեց և՛ աշակերտների գիտելիքները, և՛ հոգևոր աշխարհը, որոնք կդառնան նրանց անբաժան ուղեկիցները ողջ կյանքում:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.