News

Անգլերենի ասմունքի մրցույթ Հրազդանի թիվ 12 դպրոցում

Educational 2014-02-27

Հրազդանի թիվ 12 հիմնական դպրոցի գրադարանում անցկացվեց «Խաղաղության կորպուսի» կամավորների կողմից նախաձեռնած անգլերենի ասմունքի մրցույթի ներդպրոցական փուլը:
Մրցույթին մասնակցում էին 7-9-րդ դասարանների 18 աշակերտներ, ովքեր անգլերենի ուսուցչուհի Շաքե Գույումջյանի աջակցությամբ մեծ ոգևորությամբ էին պատրաստվել մրցույթին: Մրցույթը բավականին լավ էր կազմակերպված: Երեխաները արտասանեցին տարբեր հեղինակներից ստեղծագործություններ` իրենց կողմից պատրաստված ցուցավահանակի մոտ, որի վրա անգլերենով գրված էր. «Մենք հնարավորություն ենք տալիս մեր աշակերտին բացահայտել անգլիական ասմունքի գեղեցկությունը և արտահայտիչ ուժը»:
 
Նրանք կրծքներին կրում էին «Ազգային ասմունքի մրցույթ» տարբերանշանները:
 
Ժյուրիի կազմում ընդգրկված էին «Խաղաղության կորպուսի» կամավորներ Ջիմ Դեյլը, Մայքլ Կանսելիերին և նրա օգնական Սոֆի Ներսիսյանը:
 
Բոլոր մասնակից երեխաները ամերիկացի կամավորների կողմից ստացան հուշանվերներ:
 
Մրցույթի հաղթողներ ճանաչվեցին և մյուս փուլ անցան Եղիազարյան Վահեն (7-րդ դասարան), Հայրապետյան Լաուրան (8-րդ դասարան) և Միրզոյան Անուշը ( 9-րդ դասարան):

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.