News

«Ապրենք հայերեն, խոսենք հայերեն, խորհենք հայերեն» խորագրով միջոցառում

Educational 2014-02-27

Կոտայքի մարզի Արամուսի Վլ.Առաքելյանի անվան միջն.դպրոցում տեղի ունեցավ Մայրենի լեզվի օրվան նվիրված միջոցառում, որի խորագիրն էր «Ապրենք հայերեն, խոսենք հայերեն, խորհենք հայերեն»: Միջոցառմանը մասնակցում էին դպրոցի 7-10-րդ դասարանների աշակերտները:
Ոսկեղենիկ մայրենիին նվիրված միջոցառումը սկսվեց հայոց լեզուն փառաբանող բանաստեղծություններով և ասույթներով, ինչպես նաև վերհիշեցին գրաբարը, բարբառները:
 
Միջոցառումը սկզբունքայնորեն ընթացավ մաքրամաքուր հայերենով, իսկ հայոց լեզվին նվիրված երգերն ու աշակերտուհիներից մեկի հեզաճկուն պարը գեղագիտական հաճույք պատճառեց ներկաներին:
 
Դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցիչներն իրենց անմիջական խոսքով ևս նպաստեցին աշակերտների մեջ մայրենի լեզուն անաղարտ պահելու վառ գիտակցմանը:
 
Աշակերտները միջոցառման ավարտից հետո  հասկացան, որ մայրենին մեր երակներում է՝ դեռ օրորոցից սկսված, մայրական կաթով փոխանցված... Ուրեմն թողենք, որ այն հոսի մեր երակներում մաքուր, անաղարտ, և յուրաքանչյուր հայ գիտակցի, որ պետք է ապրի հայերեն, խոսի հայերեն, խորհի հայերեն:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.