News

Բաց դաս Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 դպրոցում

Educational 2014-02-27

Մայրենի լեզուն սրբություն է, ինչպես մայրը, մայր հայրենիքի: Այն մեր մշակույթն ու պատմությունն է, մեր հոգևոր կյանքն ու հպարտությունը: Յուրաքանչյուր ժողովուրդ կենդանի է իր լեզվով: Այո՛, մեր ազգին պահողը մեր լեզուն է ու մեր հավատը: Այս են մեզ` բոլորիս, պատգամում մեր մեծերը: Ուստի պիտի անաղարտ պահենք մայրենին:
Փետրվարի 21-ին Լոռու մարզի Վանաձորի Մովսես Խորենացու անվան թիվ 17 ավագ դպրոցի 11 «ա»  դասարանի բնագիտական հոսքում անցկացվեց բաց դաս. թեման՝ «Բայ»:
 
Դասի սկզբում ուսուցչուհի Ա. Քոչարյանը հայտնեց դասի նպատակները. աշակերտները առանձնացրին թեմայի առանցքային, գործնական, կիրառական նշանակություն ունեցող հարցերը: Արժեքային համակարգում դրված էր խոսքի զարգացման, բառերի շտեմարանի հարստացումը:
 
Նախապես ստեղծվել էին սլայդներ ենթաթեմաների շուրջ: Զույգերը տեսական գիտելիքները միահյուսում էին կատարած գործնական աշխատանքներին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.