News

Միջոցառում` Սևանի 2-րդ դպրոցում

Educational 2014-02-26

Ամենայն հայոց բանաստեղծի` Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը իսկական տոնահանդեսի վերածվեց Սևանի Յա. Զարոբյանի անվան թիվ 2 հիմնական դպրոցում:
«Անուշ» օպերայի նախերգանքի հնչյուններով բացվեց մեծ գրողի 145-ամյակին նվիրված միջոցառումը: 5-րդ դասարանցիների շուրթերից հնչում էին անմահ հանճարի բանաստեղծությունները, քառյակներն ու բալլադները. թախիծը, ժպիտն ու ուրախությունը փոխնիփոխ լցնում էին դահլիճը: Աշակերտների գեղեցիկ և արտահայտիչ խոսքը, երգն ու պարը գերեցին բոլորին` թե ուսուցիչներին և աշակերտներին, թե միջոցառմանը հրավիրված ծնողներին:
 
Հանդիսատեսին հիացրեց «Ախթամար» կոմպոզիցիայի բարձրարվեստ կատարումը, որում հմտորեն զուգորդվել էին մեղմ երաժշտությունը, սահուն զուգապարը և հեղինակային խոսքի գեղեցիկ ընթերցումը:
 
Միջոցառումը եզրափակվեց փոքրիկ դերասանների հրաշալի կատարմամբ ներկայացված «Անխելք մարդը» հեքիաթի բեմականացումով:
 
Հանդիսատեսը մեկ անգամ ևս Թումանյանական դաս առավ և բազում անգամ ծափահարեց ինչպես միջոցառմանը մասնակից աշակերտներին, այնպես էլ ցերեկույթի կազմակերպչին` դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Հռիփսիմե Հովհաննիսյանին:

Similar news...

Dasaran.am website does not bear responsibility for the accuracy of the information.